24News-ը կապ է հաստատել նաև Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի հետ, վերջինս նշել է, որ տեղյակ է միջադեպի մասին, ըստ իրեն հասած տեղեկությունների` փոխքաղաքապետ Գուրգեն Թադևոսյանն ընդամենը մեկ ճլոտի է տվել քաղաքացուն իր դրսևորած վարքի համար։
24News-ին հայտնի է դարձել, որ ոստիկանություն դիմած 39-ամյա Գագիկ Մ․-ն զրկված է եղել վարորդական վկայականից։
Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել մամուլում, որ Արագածոտնի մարզի բնակիչը դիմել է ոստիկանություն հայտնելով, որ Թալինի փոխքաղաքապետ 31-ամյա Գուրգեն Թադևոսյանն իրեն ծեծի է ենթարկել, վնասել իր «Opel»-ը։
39-ամյա Գագիկ Մ․-ն հայտնել է, որ հուլիսի 12-ին ժամը 11։00-ի սահմաներում ավտոմեքենան վարելու շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և 38-ամյա Սուրեն Թ․-ի ու Գուրգեն Թադևոսյանի միջև, որի ժամանակ վերջինները հարվածներ են հասցրել իրեն։