21 Հունիսի, 2024

ԱՄՆ-ն պատճառ չի տեսնում փոխելու իր միջուկային ուժերի պատրաստվածության կարգավիճակը այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը մտածում է միջուկային օրենքներում փոփոխությունների մասին՝ կապված արևմտյան զարգացումների հետ։

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Վաշինգտոնը միջուկային ռմբակոծիչները մոտեցրել է ԿԺԴՀ-ին Պուտինի՝ այս երկիր կատարած այցից հետո։

Նշվում է, որ B-1B Lancer միջուկային ռմբակոծիչների խումբ է ուղարկվել Խաղաղ օվկիանոսի արևմուտքում գտնվող Գուամ բազա:

Գերձայնային ինքնաթիռը, որն ունակ է կրել մինչև 34 տոննա կշռող ռումբեր, ժամանել է Գուամ՝ ցույց տալու պատրաստակամությունն  աջակցելու դաշնակիցներին:

kotayk

Լրահոս