16 Մայիսի, 2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը սկսել են բանակցությունները սահմանափակ ձևաչափով: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Հաղորդվել է, որ բանակցությունների ընթացքում ՌԴ ղեկավարը մտադիր է Սի Ցզինպինի հետ մանրամասն քննարկել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը և դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրները, ներառյալ իրավիճակն Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և  Ասիական տարածաշրջանում:

Բարձր մակարդակի բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Դրանց արդյունքների հիման վրա կողմերը կստորագրեն համատեղ փաստաթղթեր։ Պուտինն ու Սի Ցզինպինը նախատեսում են նաև հայտարարություն ընդունել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման մասին։

kotayk

Լրահոս