20 Մարտի, 2023

ՀՀ-ն աշխատանքներ է տանում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվի Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման չկատարաման հարցը։ Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Բոլորիս համար ցանկալի արդյունք կլիներ, որ միանգամից կատարվեր որոշումը, միջանցքը բացվեր, բայց, ցավոք, մենք գործ ունենք մի երկրի հետ, որն ամեն ինչ անում է՝ խուսափելու միջազգային իրավական պրոցեսներից և շարունակելու ագրեսիվ քաղաքականությունը։

Որոշումն ունի բավական մեծ քաղաքական կշիռ․ այն այդ տրամաբանությամբ պետք է ընկալել։ Նաև, կարծում եմ, քաղաքական աշխատանքի համար մեծ դաշտ է բացվում»։

Կիրակոսյանի խոսքով՝ պետք է զինվել մեծ համբերությամբ.

«Եղել են դեպքեր, երբ դատարանի միջանկյալ որոշումները ներկայացվել են ԱԽ, որոնք, սակայն, մեծ հաջողություններ չեն ունեցել»։

 

kotayk

Լրահոս