13 Հունիսի, 2024
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության կողմից կիրառած բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: Անհամաչափ ուժի գործադրման և հատուկ միջոցների օգտագործման արդյունքում տուժել են տասնյակ քաղաքացիներ:

Մենք ոստիկանության այս վարքագիծը գնահատում ենք ապօրինի, և այդ ապօրինության թիվ մեկ մեղավոր համարում Նիկոլ Փաշինյանին, որը լեգիտիմ չէ և ուժային կառույցներին դարձնում է հանցակից:

«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանական հարձակումները: Այդ անբարո, հակապետական վարքագիծը ձեռնտու է միայն մեր երկրի թշնամիներին: Մենք Եկեղեցու կողքին ենք ու բոլոր միջոցներով պաշտպանելու ենք այն:

Ստեղծված քաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատճառն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի գլխավորած ոչ լեգիտիմ իշխանությունն է: Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է, նոր կառավարության ու խորհրդարանի ձևավորումն է՝ ժողովրդի կամարտահայտության միջոցով:

 

 

kotayk

Լրահոս