21 Հոկտեմբերի, 2022

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը, պատժի կրումից վաղաժամկետ ազատ է արձակվել։

Ani Product

Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։

Ani Product

Գուրգեն Գուրգենի Արսենյանի պատժի կրման ժամկետն ավարտվելու էր 2022–ի սեպտեմբերի 9-ին, այնինչ, նախկինում դատվածություն ունեցող կրտսեր Արսենյանին պատժի կրումից ազատ են արձակել վաղաժամկետ․ «Գուրգեն Գուրգենի Արսենյանը պատժի կրումից ազատվել է վաղաժամկետ՝ 2022 թվականի հունիսի 6–ին»։

Լրատվականը հայտնում է, որ նա կալանավորվել էր հոր տնից 20000 դրամի հափշտակության գործով։ Նշենք, որ սա Գուրգեն Արսենյանի երկրորդ դատվածությունն է․ Գուրգեն Արսենյանը դատապարտվել էր նաև այն բանի համար, որ  2016թ–ին Երևանի «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել էր խուլիգանություն։ Նա դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանել էր փորձաշրջան 2 տարի ժամկետով, որից էլ համաներմամբ ազատ էր արձակվել 2018–ի դեկտմբերին։

Ինչ վերաբերում է այս գործին՝ 20000 դրամ տնից հափշտակելուն, ապա Գուրգեն Գուգենի Արսենյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ավազակությամբ իր հոր՝ Արաբկիր վարչական շրջանի 38-րդ փողոցի 7-րդ առանձնատան խոհարարուհի Տոնյա Մանուկյանից գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 9-ին, գնացել էր նշված բնակարան, դանակով սպառնացել, վնասել հոր համար թանկ համարվող պատի նկարներն և պահանջել իրեն տալ դրամապանակում եղած ամբողջ գումարը։ Հափշտակել էր 20000 դրամ  և լսելով  հոր ոտնաձայները, ձեռքին բռնած դանակները գցել էր գետնին և դիմել փախուստի:

Դատաքննությամբ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գուրգեն Գուրգենի Արսենյանն իրեն մեղավոր չէր ճանաչել և ցուցմունք էր տվել հոր հետ վատ հարաբերություններ ունենալու մասին։ Ցուցմունքում ասել է․ «Տարիներ շարունակ վատ հարաբերությունների մեջ է գտնվել հոր հետ, ում հետ կոնֆլիկտը պայմանավորված է, որ նրան դուր չի գալիս իր ապրելակերպը, իսկ ինքը չի ցանկանում նրա թելադրանքով ապրել իր կյանքը: Ինքն ուզում է ազատ ապրել, հանդիմանում է հորը և պայքարում՝ չկորցնելով իր սկզբունքայնությունը: Դրանով պայմանավորված՝ ինքը վերջին մի քանի տարիներին առանձին է ապրել իր հորից, իր առանձին բնակարանում, զբաղվել է երաժշտությամբ և գումար է աշխատել, սակայն չի բավականացրել իր առօրյա ծախսերը հոգալու համար, այդ իսկ պատճառով դիմել է նրա օգնությանը, ով երբեմն իրեն պատժելու և իր նկատմամբ ճնշում գործադրելու համար գումար չի տվել: Եղել են դեպքեր, որ նա գումարը տվել է նրա տան տնտեսուհի Տոնյային, իսկ վերջինս գումարը փոխանցել է իրեն կամ հայտնել, որ հայրը հրաժարվել է գումար տալ իրեն կամ իր պատկերացրածից կամ պահանջածից էապես քիչ է հատկացրել: Այդ իսկ պատճառով վեճեր են եղել իր և Տոնյայի միջև, և այո՛, ինքն այդ ընթացքում իր հոր տանը նաև գույքեր է վնասել, կոտրել,այդ թվում նաև իր հոր համար շատ կարևոր նկարները: Նպատակը եղել է ճնշում գործադրելով գումար ստանալը։ Դեպքի օրն իրեն գումար է անհրաժեշտ եղել, սակայն դրանից մի քանի օր առաջ հերթական կոնֆլիկտն է ունեցել հոր հետ և գիտեր, որ նա հաստատ իրեն փոխանցելու համար գումար չի տվել, սակայն տան առօրյա հոգսերը հոգալու համար գումար է տվել Տոնյային»:

Տուժող Տոնյա Մանուկյանը ցուցմունքում հայտնել է այն մասին, որ տվյալ տարում ՝ 2020–ին, արդեն 25 տարի է աշխատում է Գուրգեն Բաբկենի Արսենյանի տանը, Գուրգենն իր պահած երեխան է: Մի քանի տարի է, ինչ նրա մոտ ագրեսիվություն է նկատել, մասնավորապես՝ մոտ 7 տարի։

Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ նշանակված  փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, այլ նա հանդիսացել է հիստերիկ տիպի շեշտված անձնավորություն: Ըստ բուժփաստաթղթերի՝ 2019թ-ին նրա մոտ ախտորոշվել է «Հոգեկան և վարքային խանգարումներ թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով»:

Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գուրգեն Գուրգենի Արսենյանը ճանաչվել էր մեղսունակ։
Գուրգեն Գուրգենի Արսենյանը այդ թվականի փորձաքննության տվյալներով տառապել է F19.2 ախտորոշմամբ, ուստի՝ ունեցել է հարկադիր բուժման կարիք, ինչի համար հակացուցումներ չունի:

Դատարանը, Գուրգեն Արսենյանի մեղադրանքը վերաորակավորել է և  մեղավոր ճանաչել 2020–ի  գործող ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:
Պատժի սկիզբը եղել է 2020 թվականի սեպտեմեբրի 9–ը, այսինքն պատժի կրում ավարտվում էր ս․թ․սեպտեմբերի 9–ին։ Պատժի հետ մեկտեղ,ըստ ազատազրկումը կրելու վայրի,Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ նշանակված է եղել նաև հարկադիր բուժում թմրամոլության դեմ:

Լրահոս