23 Հունվարի, 2024
Ես հորդորում եմ իմ ռուսաստանցի ընկերների պատճառահետևանքային կապերի և ժամանակագրական հաջորդականությունը ճիշտ վերարտադրել և հայկական կողմին առնվազն չվերագրել մեղադրանքներ, որոնցում հայկական կողմը մեղավորություն չունի:

Այս մասին այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասել է ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա վերհիշել է, բոլոր այն դեպքերը, երբ Հայաստանը դիմել է իր ռուսաստանցի գործընկերներին, սակայն օգնություն չի ստացել.

«Հայաստանյան կողմը 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, վերհիշելով երկկողմ դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում նայեր բազմակողմ՝ ՀԱՊԿ շրջանակներում ունեցած փոխադարձ պարտավորությունները միմյանց տարածքային ամբողջականությունների և սահմանները պաշտպանելու համատեքստում, դիմում է իր ռուսաստանցի գործընկերներին, որտեղից մեծ հաշվով ստանում է հետևյալ պատասխանը՝ ՀՀ առնվածն այդ հատվածում ունեցած սահմանագծերը բավականաչափ հստակ չեն, և, հետևաբար, Ռուսաստանյան կողմը դժվարանում է գնահատել, թե որքանով է խախտվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանները»,- ասել է նա:

kotayk

Լրահոս