3 Մայիսի, 2024

Ռուսաստանը կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը։

Այս մասին Կոնգրեսում հայտարարել է Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը, փոխանցում է Bloomberg-ը։

Նա կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը սերտորեն համագործակցում են ռազմական հարցերում, ներառյալ Թայվան հնարավոր ներխուժման:

«Առաջին անգամ ենք տեսնում, թե ինչպես են Չինաստանը և Ռուսաստանը համագործակցում Թայվանի հետ կապված և ընդունում են, որ սա այն վայրն է, որտեղ Չինաստանը միանշանակ ցանկանում է, որ Ռուսաստանը համագործակցի իրենց հետ, և մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու նրանք դա չեն անի», – ասել է Հեյնսը:

Նա նշել է, որ հետախուզության գնահատականները ցույց են տալիս Ռուսաստանի և Չինաստանի միջև  համագործակցության աճ բոլոր ոլորտներում:

«Իհարկե, կա նման հավանականություն … Հարցն այն է՝ որքան է դա հավանական, կարծում եմ՝ կախված է սցենարից», – հավելել է Հեյնսը:

kotayk

Լրահոս