12 Հունիսի, 2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցած իրադարձություններին։

«Ամբողջ աշխարհում, ու միշտ, լարված իրավիճակներում հոգևորականները միջամտել են՝ փորձելով հանգստացնել կրքերը ու կանխել բախումները:

Մեզ մոտ աննախադեպ ու չլսված բան տեղի ունեցավ. հոգևորականը սկսեց կրքեր բորբոքել, մեկ ամսից ավելի տարբեր ստեր ու վիրավորանքներ տարածելով՝ ատելություն գեներացնել, սրբազան շարժման անվան տակ, Աստծո անունը տալով՝ անհնազանդության ակցիաներ կազմակերպել, վերջնագրեր ու «սիմվոլիկ» վերջնաժամկետներ ներկայացնել, վերջում էլ տարավ բախման:

Սա կարմիր գիծ էր, որը չէր կարելի հատել: Բայց ոնց հասկացա, որոշ մարդկանց համար կարմիր գծեր չկան: Մեր վիրավորված համաքաղաքացիների արյունը այդ հոգևորականի, նրան ակնհայտ և ծածուկ սատարող քաղաքական գործիչների ձեռքերին է:

Վիրավորում ստացածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում:

Իսկ այս ամենը գծագրած և կազմակերպած արկածախնդիրները լավ կլինի վերջնականապես համոզվեն, որ իրենց չի հաջողվելու տապալել մեր երկրի սահմանադրական կարգն ու մեր երկիրը դարձնել իրենց երազած ճորտատիրական բարքերով «գուբերնյան»:

Կեցցե ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։

 

kotayk

Լրահոս