16 Մայիսի, 2024

Մենք կարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել։ Նման հայտարարություն է արել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում»։

Գրիգորյանը նշում է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև կարևոր համաձայնություն է ձեռք բերվել՝ մեջբերելով Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը։

«Սա նախադեպ է ստեղծել, որ շարունակենք սահմանազատումը՝ 1976 թվականի քարտեզներով»,- հավելել է ԱԽ քարտուղարը։

Հարցին՝ թե ինչ է զիջել Հայաստանը Ադրբեջանին, Գրիգորյանը ասել է՝ լեգիտիմությունն այնտեղ է, որտեղով անցնում է ՀՀ տարածքը․ «Քոնն է այն, ինչ լեգիտիմ շրջանակում պատականում է քեզ»։

kotayk

Լրահոս