3 Փետրվարի, 2025

«Սահմանազատման» գործընթացի շրջանակներում իշխանությունը Տավուշի մարզում, տարբեր ուժային կառույցների և ՔՊ հովանավորյալների միջոցով ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում, հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նույնիսկ հարևան գյուղերում, շատ դեպքերում, պրոցեսին վերաբերվող իրար հակասող տեղեկություններ են տալիս ու այս ամենը տեղի է ունենում քողարկված և բավականին լավ մշակված սցենարով:

Սրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում քննարկման առարկա դարձող նյութի սկզբնաղբյուրը շատ դժվար է լինում ճշտել կամ թեման այնպիսի տրանսֆորմացիաների է ենթարկվում, որ հետևից հասնել չի ստացվում:

Մի խոսքով, իշխանությունը հերթական փոթորիկից առաջ մասշտաբային տեղեկատվական նախապատրաստություն է տեսել` տոտալ ապատեղեկատվության, իսկ որոշ ուղղություններով՝ տեղեկատվության բլոկադայի միջոցով», — գրել է պատգամավորը։

Լրահոս