27 Հունիսի, 2024

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան էջում նախագահի լուսանկարն է հրապարակել և գրել է.

«Արխիվները թերթելիս

Ահա, թե ինչ պետք է իմանալ մարդու արժեհամակարգի, մտածողության, տեսակի մասին, որը չի փոխվել հեռավոր 1990-ականներից ի վեր:

Բավականին հետաքրքիր հարցազրույց է, որը վարել է այն ժամանակ լրագրող Արկադի Ղուկասյանը (հետագայում՝ ԱՀ արտգործնախարար, ԱՀ նախագահ):

«Դրանք, թերևս, Արցախի առավել օրհասական պահերն էին: Շատերի նյարդերը չդիմացան. բոլորը չէ, որ իրենց մեջ ուժ գտան ըստ արժանվույն դիմակայելու այդ գերմարդկային արհավիրքներին: Ոմանք թաքնվեցին, ուրիշները առհասարակ մեկնեցին: Բայց պայքարը շարունակվում էր, թեկուզ և անհատների ջանքերով: Արցախը չէր հանձնվում:

Սերժ Սարգսյանը մեկն է նրանցից, ովքեր չնահանջեցին խորհրդաադրբեջանական վայրագության սարսափի դեմ հանդիման և ամեն օր, կյանքը վտանգելով, անում էին իրենց դժվարին գործը: Նրան վաղուց էին հետապնդում Պոլյանիչկոյի մարդիկ, մինչդեռ, նա շարունակում էր համաձայնեցնել այն ժամանակ դեռ սակավաթիվ ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները»,-լրագրողական դիտարկումներն է ներկայացնում Արկադի Ղուկասյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ

kotayk

Լրահոս