22 Փետրվարի, 2024
Փարիզում այսօր՝ փետրվարի 22-ին, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ։ Հանդիպման արդյունքներով վարչապետ Գաբրիել Ատալը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել․

«Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, մշակույթ։

Շնորհակալություն, սիրելի Նիկոլ Փաշինյան կարծիքների փոխանակման համար, որոնք վերահաստատում են մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու երկուստեք ցանկությունը:

Մենք շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- գրել է Ֆրանսիայի վարչապետը։

kotayk

Լրահոս