21 Հոկտեմբերի, 2022

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսով քննարկել է իրադրությունը Ուկրաինայում, հայտնում են ՌԴ ՊՆ-ից: Նշվում է, որ զրուցակիցներն ընդհանուր առմամբ անդրադարձել են միջազգային անվտանգության արդիական հարցերին:

Ani Product

Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից ի վեր երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկրորդ անգամ են բանակցություններ վարում միմյանց հետ։

Ani Product

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 239-րդ օրը։

Լրահոս