29 Մայիսի, 2024

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մայիսի կեսերին մահափորձ կատարած Յուրայ Ցինտուլան տեղափոխվել է բանտային հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք, հաղորդում է սլովակական Markiza հեռուստաալիքը։

«Յուրայ Ցինտուլան գտնվում է Տրենցին քաղաքի բանտային հիվանդանոցում, պաշտոնապես հայտնի չէ, թե ինչ առողջական խնդիրներ ունի նա: Ըստ մեր տեղեկությունների՝ նա պետք է որ գտնվի հոգեբուժական բաժանմունքում»,- նշել է Markiza-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 71-ամյա Ցինտուլան գտնվում է շուրջօրյա հսկողության տակ, և նրա տեղափոխումն այս հաստատություն կարող էր արվել կանխարգելիչ նպատակներով։

Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին: Հարձակվողը հինգ կրակոց է արձակել, ոստիկանները տեղում ձերբակալել են կրակողին:

Նրան սպառնում է 25 տարվա ազատազրկում։

kotayk

Լրահոս