6 Հունիսի, 2024

ՀՀ նախկին ՊԵԿ Դավիթ Անանյանը գրում է․

«Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը եզակի երևույթ է մեր երկրի վերջին տարիների քաղաքական կյանքում։

Հատկանշվելով անձնական խարիզմայով, խորհրդավորությամբ, անկանխատեսելիությամբ և իռացիոնալությամբ՝ նրա առաջնորդը ոչ ավանդական մոտեցում է ցուցաբերում շարժմանը, որը դուրս է գալիս ավանդական քաղաքական գործընթացի վերաբերյալ առկա կարծրատիպերի շրջանակից, ինչը, իր հերթին, առաջացնում է զգալի հանրային հետաքրքրություն և միևնույն ժամանակ մեծացնում է անհանգսստությունն իշխող վերնախավի ներկայացուցիչների մոտ։

Շարժման այս յուրահատկությունը թույլ է տալիս ձևակերպել հետևյալ մի քանի կարևոր հետևությունները.

1. Երկարաժամկետ ռազմավարություն. Ի հեճուկս բազմատիվ հոռետեսների, այսպիսի շարժումը, այնուամենայնիվ, երկարաժամկետ գոյության ներուժ կարող է ունենալ, քանի որ դրա հիմնական նպատակը խորը հասարակական համախմբում առաջացնելն է, ինչպես նաև իշխող համակարգին մարտահրավեր նետելը՝ հասկանալու համար իր անելիքների անխուսափելիությունը:

2. Վերլուծական բարդություն. Առաջնորդի և ընդհանուր առմամբ շարժման բարդությունն ու անկանխատեսելիությունը նրա վերլուծությունը ու ապագա արդյունքային կանխատեսումը դարձնում է անսովոր, անիրական և ժամանակավրեպ խնդիր քաղտեխնոլոգների համար, քանի որ պահանջվում է նոր մոտեցումների մշակում և նոր տեխնոլոգիաների կիրառում:

3. Առաջնորդության անփոխարինելիություն. Բագրատ Սրբազանը, որպես առաջնորդ, բացառիկ է: Նրան այլ առաջնորդով (օրինակ՝ աշխարհիկ առաջնորդով) փոխարինելը հնարավոր չի թվում առանց շարժման միասնականությունն ու ուժը կորցնելու ռիսկի։ Այս առումով շարժումն ու նրա բովանդակությունը սերտորեն կապված են նրա հիմնադիր-առաջնորդի անձի հետ։

Ամփոփելով, համաժողովրդական այս շարժման արդիականությունն ու նշանակությունը պահպանելու և զարգացնելու համար անհրաժեշտ է հանրային ուշադրություն և ակտիվ մասնակցություն։ Միայն այս դեպքում է հնարավոր շարժման և հասարակության, ինչպես նաև շարժման ու հանրության և իշխող վերնախավի միջև «արդյունավետ երկխոսության» կայացում»։

kotayk

Լրահոս