25 Մայիսի, 2024

ՊՆ հանդես է եկել հատարարությամբ.

«Որոշ շրջանակների համակարգմամբ որոշ ԶԼՄ-ներ և անձինք մայիսի 24-ին ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ գեներալ-մայորի կոչում ստանալու կապակցությամբ առերևույթ կազմակերպված կերպով, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներ և զրպարտության տարրեր պարունակող հրապարակումներ են կատարել:

ՊՆ-ն խստիվ հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց, անհարկի, անհիմն շահարկումներից»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ մինչև այդ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել:

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին,

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին,

պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանին,

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանին,

բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին»,- գրել էր Պապիկյանը։

kotayk

Լրահոս