1 Հուլիսի, 2024
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, խոսելով Սուրեն Պետրոսյանի ու իր տարաձայնությունների մասին՝ ասաց. «Ես ոչ ընդհարումների մեջ եմ եղել, ոչ մի ժամանակ ջերմ եմ եղել, հիմա ինչ-որ… Սովորական հարաբերություններ են եղել: Եկել էր իմ հայրենիք Տավուշ, ես տավուշցիներին ասել եմ՝ էն մարդիկ, ովքեր եկել են իրենց լուման ներդնելու, անգամ գոնե ֆիզիկապես ձեր կողքը կանգնելու, պետք է գրկաբաց ընդունեք: Դա ասել եմ ոսկեպարցի իմ ընկերներին, Կիրանցի իմ ընկերներին, ասել եմ՝ նաեւ Սուրեն Պետրոսյանի հետ կապված: Դրանից հետո Բագրատ սրբազանը ինքը պատեհ է գտել, որ Սուրեն Պետրոսյանը ընդգրկվի շարժման մեջ, ասել եմ՝ եթե գտնում եք, որ նա օգուտ կբերի՝ խնդիր չկա, իմ օրակարգը միշտ հաշտության օրակարգն է: Գրկաբաց ընդունել ենք: Բայց երբ դրանից հետո ասում է մեծ աշխատանքներ եմ արել… եթե ինքը մտածում է, որ Տավուշում շատ մեծ աշխատանքներ է կատարել՝ թող էդպես մտածի, եթե համարում է»:
Դիտարկմանը, որ ինքն ասում է՝ շարժումը ինքն է սկսել, Կիրանցում նախ ինքն է փողոց փակել, հետո դուք եկել եք՝ Դանիելյանը պատասխանեց. «Կան տեսանյութեր, 2020-ից հետո, 44-օրյայից հետո, երբ եկել ենք սահմանից ես եւ իմ ընկերները, պայքար ենք տարել հողերը չհանձնելու, մարզպետն է հանդիպել, պայքարը տարիներ առաջ է սկսել, եթե ինքը ինչ-որ մի պահի հայտնվել է ու համարում է, որ ինքն է պայքարը սկսել, խնդիր չկա, էլի թող համարի: Բայց ո՞ւր է քո պայքարը, քո պայքարը սկսեց եւ ավարտվեց Ոսկեպարո՞վ, հա՞: Օրինակ, իմ պայքարը մինչեւ հաղթական ավարտ հասնելն է»:
Գառնիկ Դանիելյանը հորդորեց Սուրեն Պետրոսյանին «վախենալու կառույցից» չվախենալ, նրա խոսքով՝ պետք է վախենալ միայն մի բանից՝ հայրենիքը կորցնելուց: Հարցին՝ ինքը գտնում է, որ փորձել եք ամեն կերպ մեկուսացնել իրեն պայքարից, փորձել եք «գծերից դո՞ւրս» թողնել՝ նա պատասխանեց. «Ինչո՞վ: Ինքը գծի մեջ է եղել, ես գծից ուզեցել եմ իրեն բա՞ն անեմ: Եթե համարում է, որ գծի մեջ է եղել,թող գծի մեջ գնար: Էդ մարդը եկել է Նիկոլի օրակարգն է ասել՝ նախկիններ, է մեկ,մյուս, ամեն անգամ ասել եմ՝ չասեմ, չխոսամ, ձեն չհանեմ: Տարբեր մարդկանց մոտ տարբեր խոսակցություններ, նույն նիկոլական բանը: Քո խոսույթը պիտի տարբերվի Նիկոլից»:

 

 

kotayk

Լրահոս