4 Հոկտեմբերի, 2022

«Նախագահ Քոչարյանի հասցեին Տեր-Պետրոսյանի հնամաշ մտքերին արդեն իսկապես ձանձրալի է որևէ կերպ անդրադառնալ»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ ընդամենը այսքանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

Yerevan.Today-ը դիմել էր Բագրատ Միկոյանին՝ առաջին նախագահի այսօրվա պարզաբանմանն անդրադառնալու խնդրանքով։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը իր ընտանեկան կայքում հրապարակված «հավաստի աղբյուր»-ի անվան տակ ներկայացրել էր, թե ինչի շուրջ են բանակցում ինքն ու Իլհամ Ալիևը, և ինչ է պահանջում վերջինս։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անմիջապես արձագանքեց՝ նշելով․ «․․․ Պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել»

Ani Product
Ani Product

։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակն այսօր հրապարակեց նրա հավելյալ մեկնաբանությունը․ «Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով:

Դրանց արդյունքը, փաստորեն, հետևյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»:

Հիշեցնենք նաև, որ նախագահների և կաթողիկոսի հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր, որ ընդդիմությունն ու իշխանությունը նստեն նույն սեղանի շուրջ և համախմբվեն կապիտուլյցիայի հարցում։

 

Լրահոս