17 Մայիսի, 2024

Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան կոշտ քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Լեռնային Ղարաբաղ։

«Ճակատագրի հեգնանքով, Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակցի դիրքերը և Ադրբեջանին օգնելու համար մեկնում Ղարաբաղ: Սա ցույց է տալիս ռուսական «ռազմական դաշինքների» թուլությունը և Լուկաշենկոյի կեղծավորությունը։

Հանցավոր ռեժիմն ամեն գնով հոգ է տանում միայն իր գոյատևման մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի միկրոբլոգում գրել է  Սվետլանա Տիխանովսկայան։

kotayk

Լրահոս