29 Մայիսի, 2024
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Գառնիկ Դանիելյաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ Իլհամ Ալիևը հայտարարություն է հնչեցրել այն մասին, որ Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի։
Սա փաստում է մի բանի մասին. Հայաստանի ներկայիս իշխանությունների զիջողական քաղաքականությունը հանգեցնում է Ադրբեջանի նորանոր պահանջներին։
Սիրելի հայրենակիցներ, երբ մենք բազմիցս զգուշացնում էինք, որ սա միայն Արցախի կամ Տավուշի հարցը չէ, հենց սրա համար էինք ասում։
Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ Ադրբեջանն ինքը վարելով ցեղասպանական քաղաքականություն, մեզ է փորձում մեղադրել դրանում։
Թշնամու նպատակը Հայաստանի Հանրապետությունն է, մեզ մինչև վերջ ծնկի բերելը։
Այս օրերի մեր պայքարն ուղղված է այս իրավիճակը փոխելուն, մեր մեջքը շտկելուն, արժանապատվությունը վերականգնելուն»։
kotayk

Լրահոս