Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հայտնում է․
«Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը վերջերս հարցազրույց է է տվել Politico պարբերականին, որտեղ հնչեցրել է բավական հետաքրքիր և անկեղծ մտքեր։ Հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ, սակայն ես կուզեմ ձեր ուշադրությունը սևեռել դեսպանի այս մտքի վրա.
Գիտության մեջ սա կոչվում է աշխարհագրական դետերմինիզմ, կամ, պարզ բառերով ասած, երբ աշխարհագրությունը կանխորոշում է քաղաքական ու հասարակական զարգացումները։
Աշխարհագրությունը հնարավոր չէ անտեսել։ Երբ անտեսում ես, այն վրեժ է լուծում։ Թուրքիայի քաղաքական վերնախավերը մշտապես հասկացել են իրենց աշխարհագրական ռեսուրսները՝ Քեմալ Աթաթյուրքից մինչև Դավութօղլու և Էրդողան։
Հայաստանի զարգացման ցանկացած մոդել, ծրագիր, տեսլական թերի է և ոչ արդյունավետ, եթե այն հաշվի չի առնում աշխարհագրական իրականությունը։
Մեկ հայացք քարտեզին ավելի և մեծ վերլուծությունների կարիք չկա. հասկանալի է, թե որն է իրական խնդիրը, որտեղ են լուծումները»։