22 Նոյեմբերի, 2022

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, ով դաշինքի մեջ է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, ասել է, որ թուրք առաջնորդը պետք է հանդիպի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Ani Product

«Մեր նախագահի կողմից Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ հաստատված շփումը ճիշտ շփում է։ Անհրաժեշտ է նաև հնարավորություն ստեղծել Բաշար ալ-Ասադի հետ հանդիպելու և ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու ընդհանուր միջոցներ մշակելու համար»,- ասել է Բահչելին, որոնք մեջբերում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Ani Product

Կիրակի օրը Ալ-Սիսին և Էրդողանը իրենց առաջին հանդիպումն են անցկացրել Քաթարում Աշխարհի առաջնության մեկնարկի արարողության ժամանակ: Ղեկավարները փոխանակվել են ողջույններով և սեղմել ձեռքերը։

Լրահոս