15 Մայիսի, 2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ՝ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի կողմից պետական ​​հեղաշրջման փորձի հավանականության մասին զգուշացումից հետո։

Այս մասին գրում է Türkiye թերթը։

«Նախագահ Էրդողանը Բահչելիի հայտարարություններից հետո նախագահական նստավայրում արտակարգ գիշերային հանդիպում է անցկացրել արդարադատության նախարար Յըլմազ Թունչի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինի հետ»,- գրում է թերթը։

Սպասվում է, որ Էրդողանը այդ թեմայի շուրջ կխոսի չորեքշաբթի խորհրդարանում իշխող կուսակցության ընդլայնված նիստում։

kotayk

Լրահոս