5 Ապրիլի, 2024
Լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել այն մասին, թե ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարազատները վերջինի՝ պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո Ծաղկաձորում մեծ հողակտորներ են գնել ու շենքեր են կառուցում։

Այս հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Tert.am-ը դիմեց պատգամավորի հորը՝ Սոս Հակոբյանին, որը նշեց, որ այդ հողակտորըը 30 տարուց ավելի է պատկանում է իր ընտանիքին։

«Այդ հողը 30 տարուց ավելի տիրապետել ենք մեր ընտանիքով, 25 տարի կարտոֆիլ ու ցորեն ենք մշակել, ինչ թեմա եք սարքել, ինչ հարցեր եք բարձրացնում, հեսա նկարներն էլ կուղարկեմ, եկեք Ծաղկաձոր՝ մարդկանց էլ հարցրեք, բոլորը լավ գիտեն, որ այդ հողն իմն է եղել` Սոսինը», – նշեց մեր զրուցակիցը, ապա շարունակեց, – «Ուրեմն մի բան ասեմ, իմ տղայի ցավը տանեմ, բայց այդ հողը երբ մերն էր արդեն, իմ տղան անգամ ծնված էլ չի եղել, եկեք Ծաղկաձոր ու հարցրեք՝ Սոսի հողը որն է, բոլորը ցույց կտան ու կհաստատեն, որ սեփականաշնորհումից հետո մերն է եղել։ Վաղարշակը, նրա պատգամավոր դառնալն ի՞նչ կապ ունի։ Վաղարշակը, որ պատգամավոր չէր, ադ հողը մերն էր, չէ՞»։

Нет описания.

Նա նաև լուսանկարներ է ներկայացրել՝ պարզաբանելով, որ այդ հողն ինքը տնօրինել է 30 տարի. «Այնտեղ ես մշակել եմ ցորեն, կարտոֆիլ։ Վարձակալել եմ 2001 թվականին, շուրջ 14 տարի տիրապետել եմ այդ հողը։ Այնուհետեւ, «Սատուրնավան» ՍՊԸ-ի հիմնադրվելուց հետո հողը դրվել է աճուրդի»։

Нет описания.

Սոս Հակոբյանը հայտնեց, որ հողը գնվել է շատ թանկ գնով, ինչի համար վարկ է վերցրել։

««Սատուրնավան» ընկերությունն էլ կառուցապատման իրավունք ունի»,- նշեց պատգամավորի հայրը։

Нет описания.

Մեր հարցին, թե իր պատգամավոր որդին օգնո՞ւմ է իրեն բիզնեսում, Սոս Հակոբյանը նկատեց․ «Իմ պատգամավոր տղային դուք ավելի շատ եք տեսնում, քան ես։ Ինձ օգնելու բան չկա, ես գործընկերներ ունեմ, իրենց հետ աշխատում եմ, կրակը չենք ընկել, որ պատգամավորի հայր եմ, կամ որդիս ձեր ձեռքը կրակը չի ընկել էլի»։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

kotayk

Լրահոս