16 Ապրիլի, 2025
Գյումրու ավագանու ընդդիամդիր խմբակցությունները Վարդան Ղուկասյանին ընտրեցին քաղաքապետ: Նշենք, որ նա առաջադրված միակ թեկնածուն էր:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը բոյկոտել էր նիստը: Խմբակցության 14 անդամները չմանսակցեցին ավագանու Անդրանիկ Նիստին:

Խմբակցության 1-ին համար Սարիկ Մինասյանը գրառմամբ էր հանդես եկել և նշել, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն: Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու և ընտրելու են ընդդիմության թեկնածուին:

Ներկա 18 մասնակիցնմերից 18-ն էլ կողմ է քվեարկել Ղուկասյանի թեկնածությանը:

 

Լրահոս