12 Ապրիլի, 2024
Վարժական հավաքների ծանուցումը կկատարվի օնլայն, կառավարությունն այսօր ընդունեց նախագիծն ու ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման՝ անհետաձգելի ռեժիմով։

«Ամեն ծանուցում պետական բյուջեի վրա բեռ է, դա ծախս է և հետևաբար, եթե 10 հոգի պետք է հրավիրենք վարժական հավաքի, ինչի՞ ենք 100 ծանուցագիր ուղարկում և, փաստորեն, 10 անգամ ավելի ծախս անում, քան կարող էինք անել։ Բախվում ենք այս իրականության հետ, երբ որ տեսնում ենք, որ ծանուցված համարելու հետ կապված օրենսդրական խութեր են առաջանում, և հիմա էս նախաձեռնության իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված համարելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի պրոցես, որը կբերի կոնկրետ արդյունքների», – նիստի ընթացում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքացու բոլոր հնարավոր միջոցներով ծանուցման պրոցեսը, այդ թվում՝ հրապարակային, ենթադրում է ընդամենը 30 օր, ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

kotayk

Լրահոս