29 Օգոստոսի, 2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստակամություն է հայտնել ստանձնել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, եթե պետության ղեկավար Դոնալդ Թրամփի հետ «ողբերգություն» լինի։ Քաղաքական գործիչն այս մասին ասել է USA Today-ին տված հարցազրույցում։

«Եթե, Աստված մի արասցե, սարսափելի ողբերգություն տեղի ունենա, ես չեմ կարող պատկերացնել ավելի լավ գործնական դասընթաց, քան այն, ինչ ստացել եմ», – շեշտել է նա։

Վենսը հավելել է, որ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում «շատ մեծ պրակտիկա է անցել»։

 

Լրահոս