22 Մայիսի, 2024
ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարծում է՝ ընդդիմադիրները խանգարում են, որ Հայաստանը ուժեղ պետություն դառնա։

ՔՊ-ականը սպառնաց. «Տարիներ հետ գնանք ու տեսնենք, թե մեր երկիրը ովքեր են ղեկավարել ու տեսնենք, թե ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում, շատ վատ էին վարվում՝ կա՛մ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ այդ մարդիկ մահանում էին, կա՛մ՝ ունեզրկվում։ Հիմա ձեզ ասում եմ՝  եթե ձեր չափը չճանաչեք կամ խանգարեք Հայաստանի զարգացմանը, ձեզ  հետ նույն գործիքներով կխոսեն։ Դուք պետք է լավ ճանաչեք ձեր չափը։ Այդ գործիքները, որ կիրառել եք 20 տարի, կկիրառվի ձեր դեմ»։

 

 

kotayk

Լրահոս