«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան», — նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են, ասաց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը ի պատասխան «Ազատության» հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին 10-րդ փաթեթին։
43