1 Հուլիսի, 2024
Խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալհամ ԱԼիևը։

«Ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և դա լավ արդյունք է բերում։ Կողմերը խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, բայց արդեն իրականացրել են սահմանազատում»,- նշել է նա։

«Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մի քանի ամսվա ընթացքում։

Որպես տարբերակ կարելի է համաձայնեցրած հիմնարար սկզբունքները նախաստորագրել, ապա աշխատել տեքստի վրա»,- նշել է նա։

 

 

Լրահոս