10 Ապրիլի, 2025

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է.

«Արդեն քանիերորդ մարդն է ինձ դիմում՝ հարցնելով Նիկոլ Փաշինյանի այցի և ելույթի մասին Մատենադարանում։ Մանրամասներին, անկեղծ ասած, տեղյակ չեմ, քանի որ, իմ դիմումի համաձայն, ս.թ. հունվարի 1-ից դադարեցրել եմ աշխատանքս Մատենադարանում (որտեղ ընդունվել էի դեռևս 1990 թ.)։

Սակայն լրատվամիջոցներով նկատեցի մի ուշագրավ դրվագ։ Փաշինյանը Մատենադարանի դահլիճում, էկրանին մեծատառ արձանագրել էր՝ «Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743 քառ. կմ է»։

Ըստ նրա գաղափարախոսության՝ հայոց հայրենիքը սահմանափակվում է այդքանով։ Ստացվում է՝ Մատենադարանում պահվող այն հազարավոր ձեռագրերը, որոնք գրվել են Տարոնում, Վասպուրականում, Արցախում, Նախիջևանում, Մոկքում, Բարձր Հայքում և հայոց մյուս հին աշխարհներում ու գավառներում, ստեղծվել են մեր հայրենիքի՝ Հայաստանի սահմաններից դուրս…

ՎարԺապետիս խելքի՛ն աշեցեք»։

Լրահոս