20 Հունիսի, 2024

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ վաղուց ես կարդացի մի ֆանտաստիկ պատմություն «խելացի խոզերի» հասարակության մասին:

Ես անկեղծորեն չեմ հիշում հեղինակին, այն գրված էր լեհերեն. պատմություն մի գիտական փորձի մասին, որը կիրառվել էր մի փակ լաբորատորիայում:

Պատմության էությունն այն էր, որ գիտնականները հավաքեցին որոշակի թվով մարդկանց և բնակեցրեցին մի հեռավոր կղզում մեկ նպատակով՝ ստեղծելու մինի հասարակություն, որը զուրկ է բացարձակապես ցանկացած բարոյական և էթիկական արժեքներից և տաբուներից:

Պատմության էությունն այն է, որ մարդիկ համաձայն պայմանագրի պետք է հրաժարվեն իրենց ազգությունից, սեռական սահմանափակումներից, տարիքից, կրոնից, դաստիարակությունից և այդ ամենի հետ մեկ տեղ գիտնականները պահանջել էին մարդկանցից ընդամենը երկու բան:

1-Աշխատել ջերմոցներում և «հարկ վճարել» իր առաջնորդին բանջարեղենի և մրգերի տեսքով:

2-Դրա դիմաց մարդիկ կարող էին ուտել, խմել, զվարճանալ և բարոյական «կարմիր գծերից» իսպառ զուրկ ապրելակերպ վարել։

Կղզում կային նաև խոսող և բանականություն ունեցող խոզերի նախիրներ, որոնք պարբերաբար ավերում էին ջերմոցները։

Այսպիսով, մարդիկ համաձայնեցին փորձին:

Հետո տեղի ունեցավ հետևյալը.

Մարդիկ օրվա ընթացքում աշխատում էին, իսկ երեկոյան հավաքվում էին «հարթ ժայռի» վրա (այսպես էր կոչվում երեկոյան տոնակատարությունների իրենց տեղը) և միայն ուտում էին, խմում և զուգակցվում:

Փորձի առաջին երկու շաբաթվա ընթացքում ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես և նախատեսված էր, բայց երեկոներից մեկում խելամիտ խոզերը հարձակվեցին և ոչնչացրին ջերմոցները:

Մարդկանց առաջնորդը՝ Հարոլդ անունով մի մարդ, առաջարկեց բանակցել խելամիտ խոզերի հետ և նրանց առաջարկել ջերմոցներից բերքի մի մասը ՝ անվտանգության դիմաց:

Խոզերն ու մարդիկ սկսեցին բանակցությունները, սակայն խոզերն պահանջեցին մարդկանց տալ իրենց ոչ միայն բերքի մի մասը, այլ գրեթե կեսը և հրաժարվել «հարթ ժայռից»։

Մարդիկ մտածեցին և եկան այն եզրակացության, որ կարող են ուտել, քնել և զուգավորվել այլուր, հետևաբար իմաստ չունի խոզերի հետ պայքարել ինչ-որ «ժայռի կտորի» համար:

Մի խոսքով, մարդիկ բավարարեցին խոզերի պայմանները:

Ի վերջո, խոզերը գրավեցին այն վայրը, որտեղ մարդիկ ապրում էին, ուտում էին, խմում էին և ստիպեցին մարդկանց հեռանալ կղզու խորքը։

Մարդիկ հեռացան, քանի որ որոշեցին, որ նրանք չեն պայքարելու կղզու մի կտորի համար, շատ հողեր կան, և, ընդհանուր առմամբ, գլխավորը ուտելն է, խմելը և զվարճանալը, չէ՞ որ կարևոր չէ, թե որտեղ «ապրել հաճույքով»:

Մի խոսքով` պատմության վերջում խելամիտ խոզերը սպանեցին մարդկանց կեսին, քանի որ, ինչպես ասաց խոզերի առաջնորդը, «նրանք երբեք չեն մոռանա, որ «հարթ ժայռը» ժամանակին իրենց սիրելի վայրն էր», իսկ մարդկանց երկրորդ կեսը անընդհատ լափելուց և զվարճանալուց ինքն իրեն վերածվեց խելամիտ խոզերի:

Ոչինչ չի՞ հիշեցնում:

Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ այս պատմվածքը գրվել է հենվելով ներկայիս հայաստանյան իշխանությունների «նոր» գաղափարական «լոլոների» վրա, համաձայն որոնց, Հայրենիքն ընդամենը «ցանցով ու սյուներով ուրվագծված վայր է, որտեղ կարելի է և պետք է միայն ուտել, խմել և զվարճանալ»։

Միթե մենք չենք հասկանում, որ մեզանից նրանք, ում չեն սպանի Մխելամիտ խոզերը», որոնք հավակնում են մեր «տափակ ժայռին», ահսինքն՝ Հայրենիքին, նման թավշյա փիլիսոփայությամբ ողջ մնացածներին խոզերի ( այսինքն ՝ մանկուրտների) կվերածեն։

Ընտրությունը հիմա մեզանից յուրաքանչյուրն է, կվերածվենք մենք ազգովի անբարոյական, ցինիկ «բանական խոզերի», թե՞ այնուամենայնիվ, կմնանք մարդ»:

kotayk

Լրահոս