26 Նոյեմբերի, 2022
Ղրիմը «հետ վերցնելու» Կիևի և Վլադիմիր Զելենսկու նպատակը ձախողվելու է, այս մասին  հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ռիա Նովոստին։

«Բարձրաձայնելով այն ուղղությունը, որն իրականացվում էր այն ժամանակ (մինչև 2022թ. փետրվար – խմբ.) «հիբրիդով», իսկ այժմ՝ մարտի դաշտում, Զելենսկին հայտարարում է, որ իրենք «կհաղթեն այս պատերազմում և կվերցնեն իրենց բոլոր հողերը», ներառյալ Ղրիմը։ Նա մոռանում է թերակղզու պատմությունը: Գուցե նա ընդհանրապես չգիտեր այդ մասին, երբ «զբաղվում էր» կենսուրախների և հնարամիտների ակումբով: Չեմ կասկածում, որ նման ուղղությունը ձախողվելու է»,– ասել է Լավրովը:

Ղրիմը դարձել է ռուսական տարածաշրջան 2014 թվականի մարտին Ուկրաինայում հեղաշրջման արդյունքում անցկացված հանրաքվեից հետո: Հանրաքվեի ժամանակ Ղրիմում ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլում՝ 95,6%-ը կողմ են քվեարկել Ռուսաստանին միանալուն։

Ուկրաինան դեռևս Ղրիմը համարում է իր ժամանակավոր օկուպացված տարածքը, շատ արևմտյան երկրներ աջակցում են Կիևին այս հարցում։ Իր հերթին Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ ժողովրդավարական վերամիավորման օգտին՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը լիովին համապատասխան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջապես փակված է»։

kotayk

Լրահոս