4 Սեպտեմբերի, 2021

Վահրամ Դումանյան. Կենդանակերպի նշանը՝ Պանիկևսկի

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հոգեցունց իրադարձություններով:

Երկուշաբթի օրը բացման խոսքով հանդես կգաք օրենքով գողերի համամիութենական սպարտակիադայում:

Երեքշաբթի օրը հպարտությամբ կնշեք, որ Հայաստանի հավաքականը Մակեդոնիային չհաղթեց, որովհետև չպարտվեց:

Չորեքշաբթի օրը կառաջարկեք ազգային ֆեդերացիաների նախագահներին անվանել «սպորտ նայողներ»:

Հինգշաբթի օրը կառավարության նիստից հետո կխուսափեք լրագրողների հետ շփումից՝ հայտարարելով, որ հարցազրույց չտալը դեռ չի նշանակում հրաժարվել խոսելուց:

Ուրբաթ օրը Վլեն համերգ կտա Երևանի Օպերայի և Բալետի թատրոնում.  ի նշանավորումն դրա, թատրոնը կկոչվի Վլեի անվան Օպերի և Վալետի թատրոն:

Շաբաթ և կիրակի օրերին պռապուսկատ չանեք Լիխտեյնշտեյնի հետ խաղը. լավ տղերքը սպասելու են:

 

kotayk

Լրահոս