Հերթական պարգևատրվածը Royal music hall-ի, Queen music hall-ի, Varda music hall-ի սեփականատեր Արման Մարտիրոսյանն է՝ Չախկալ մականունով:
Թե ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը խրախուսական պարգև տվել մեկին, ով առաջիններից էր, որ հրճվում էր պատերազմի ժամանակ ու փող աշխատում, միայն իրեն է հայտնի, համենայն դեպս, այդ զվարճանքի հաստատությունները պատերազմի բոլոր օրերին աշխատել են: Եվ ուրեմն ինչի՞ համար է զենքով պարգևատրվում մեկը, որը, օրինակ, հոկտեմբերի 14-ին Ֆեյսբուքում նստած գրառումներ էր անում:
Ասենք ավելին՝ նա առհասարակ որևէ մասնակցություն չի ունեցել մարտական գործողություններին: Եվ եթե դրան գումարենք նրա արտաքին տվյալները, ապա պատերազմին մասնակցած լինելու հավանականությունը զրո է դառնում:
Նրա այդ ո՞ր հերոսության համար է Արայիկը պարգև հանձնում՝ թշնամու զենք ու զորք է ոչնչացրե՞լ, զինվորների կյա՞նք է փրկել, խրամատնե՞ր է փորել, հող ու հայրենի՞ք է ազատագրել: Այդ ի՞նչ ծառայություններ է մատուցել հայրենիքին, բացի իր որջերում կիսամերկ երգիչ-երգչուհիների երգուպարից ուրախանալուց: Ի դեպ, այս ակումբներն այն վայրերն են, որտեղ մշտապես ծեծկռտուքներ են լինում, նույնիսկ նույն երգչուհիների մասնակցությամբ, էլ չենք ասում, որ հաճախ կրակոցներ էլ են հնչում:
Մարտիրոսյանի մոտ միայն ուտել-խմելն է լավ ստացվում և զվարճանալը: Էլ չենք խոսում արդեն դեկտեմբեր ամսին արված նրա հրապարակումների մասին՝ «ամենախենթ երեկոներին» հրավիրելու վերաբերյալ:
Ինչ-որ հարցեր, չնայած, գտնում են իրենց պատասխանները, երբ իմանում ենք, որ այդ խեղկատակությունը, ասել կուզենք՝ պարգևատրումը, տեղի է ունեցել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մայիս ամսին…
Զենքը որպես պարգև ստանալու համար միջնորդել է երկու մարդ. նրանցից մեկը չստացված, այնուհետև փակված «Հայազն» կուսակցության ղեկավար Արմեն Մկրտչյանն է, ով հիմա «տասովշիկություն» է անում Շահեն Պետրոսյանի համար:
Մյուսը՝ «Ղարաբաղցի ճուտն» է. նա էլ, Մկրտչյանի պես, առիթը բաց չի թողնում հարմար պահերի լուսանկարվել Արցախի նախագահի հետ:
Արայիկ Հարությունյանը, Ղարաբաղցի ճուտը, Արմեն Մկրտչյանը
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում․․․
