«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն ինձ այնքան է մտահոգում, որ պարոն Չարչյանը համարյա ժամեր չի անցկացրել խցում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Նա անընդհատ եղել է բժիշկների հսկողության ներքո»,- ասաց նախարարը, նշելով, որ իրենց հոգատարությունը պարոն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ։
«Ես գրեթե ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ, զբաղվել ենք ու ամեն ինչ արել ենք օրինականությամբ։ Եվ հիմա պարոն Չարչյանի առողջությանը, ըստ վերջին զեկուցումների` որևէ վտանգ չի սպառնում»:
Հիշեցննեք` ճեպազրույցի ընթացքում նախարարը պատասխանել էր, թե ինչու է իր աշխատասենյակում կախված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: