Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի 13-րդ հարկից մի տղամարդ սպառնում է ինքնասպանության նպատակով ցած նետվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ծառայության կապիտան Լևոն Շահինյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև նույն ծառայության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ՝ Տիգրան Սարգսյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Երևանի թիվ 5, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատները 1 մարտական հաշվարկով ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շենքը 14 հարկանի է և քաղաքացուն տևական ժամանակ փրկարաներն ու ոստիկանները համոզում էին, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Բարեբախտաբար ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց քաղաքացուն համոզել, որպեսզի նա հրաժարվի այդ քայլից, որից հետո նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 51-ամյա Մարատ Մովսիսյանն է, ով ոստիականության բաժնի պետի հետ զրույցում ասում էր, որ ինչ-որ մարդիկ հետապնդում են իրեն, այդ թվում՝ Ռազմական ոստիկանության ծառայողներ, և ինքը չունի մշտական բնակության վայր, ու քանի որ իրեն հետապնդողները չեն պատժվում՝ ինքը որոշել է ինքնասպան լինել։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ |
Լրահոս
-
Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն՝ Սեդա Սաֆարյանի մասով․ «Ժողովուրդ»
-
Ասկերանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել. կա զոհ և վիրավորներ
-
«Հրապարակ». ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս. պատժի ձեւեր են մտածել
-
«Հրապարակ». Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստուգել գաղափարական աջակիցների թիվը
-
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա
-
Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել.
-
Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար. «Ժողովուրդ»
-
Արևմուտքից «հյուրեր» են սպասվում. «Փաստ»
-
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
-
Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում. բախվել են մարդատար և բեռնատար մեքենաներ
-
Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
-
Այսօր Երասխում զոհված Արշակ Սարգսյանը Ագարակից էր, ամառն էր զորակոչվել բանակ
-
«Տորթի վրայի ելակը», իսկ Արարատի դեպքում՝ «փոշեկուլի վրայի պնթիկը», անդրադարձ ու արդարացում էր Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ տապալված հանդիպմանը
-
Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից
-
«Բարոյականության մասին ինքն ընդհանրապես իրավունք չունի խոսելու». Տիրան Խաչատրյանը՝ Վահագն Ալեքսանյանին
-
Դատախազությունը պահանջում է Էրեբունու նախկին ղեկավարից բռնագանձել տունը և շուրջ 312 մլն դրամ
-
Փաստաբանը պարեկներին կաշառք առաջարկելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանություն
-
Հետախուզման մեջ գտնվող «օրենքով գողը» հայտնաբերվել է Իսպանիայում. ՔԿ
-
Անդրանիկ Քոչարյանը Թորոսյանի մասին տեղեկություններ է հասցնում Փաշինյանին
-
ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը
-
ՔՊ-ն չի մասնակցի Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով քվեարկությանը
-
Նորիկ Սարգսյանը՝ Ճանապարհային ոստիկանության պետ
-
«Պետք է համբերեք». Տարոն Մարգարյան. «Հրապարակ»
-
Ողբերգական ելքով վթար` Գյումրի քաղաքում․ կա երկու զոհ (լուսանկարներ)
-
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
-
Հարազատներով. Սիսիանի ընտրություններն ու խայտառակ ցուցակները. «Ժողովուրդ»
-
Տառապանքի 100 օր. «Հրապարակ»
-
Ինչ գործով են անցնում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները. «Հրապարակ»
-
«Նիվայի» խմած վարորդը հարվածել է պարեկային ծառայության մեքենային
-
Տարոն Միրոյանը և Դավիթ Դալլաքյանը ազատ են արձակվել