Նոյեմբերի 27-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ձախ ազդրի վերին հատվածի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ջունգլ մականվամբ Գևորգ Սարգսյանը:
Տեղեկատվությունն araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական վարչությունից: Նշված դեպքով կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ Գևորգը Սարգսյանը երեկ Տերյան փողոցում ծեծի էր ենթարկել կնոջը: Ոստիկանությունից նաև հավելեցին, որ այս դեպքով ևս կա հաղորդում, և հետաքննություն է կատարվում: