Այսօր՝ ապրիլի 9-ին, Երևանի Ադոնցի փողոցում գործող ավտոլվացման կետից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 երիտասարդներ: Ժամը 01։30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել 23-ամյա Ռազմիկ Գրիգորյանն ու 22-ամյա Սեդրակ Մանուկյանը, ովքեր եղել են դանակահարված:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նրանց սուր կտրող-ծակող առարկայով հարվածելու մեջ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները որոնում են 20-ամյա Արգիշտի Սարգսյանին։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: