19 Հունվարի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 18-ին՝ ժամը 1-ն անց 10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ազատության պողոտայի 11ա շենքի բակում հայտնաբերել են տղամարդու դիակ: Մահացածը Տավուշի մարզի 34-ամյա բնակիչ Դավիթ Մելքումյանն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, 12-րդ հարկից ինքնասպանություն գործելով՝ իրեն ցած է նետել:

Դ. Մելքումյանը  «Տավուշ նախագիծ» ՍՊԸ-ի տնօրենն էր, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա, ընտանիքը  սպասում էր երրորդ երեխային: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մահացածը Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ Միսաք Մելքումյանի հարազատ եղբայրն է:

Միսաք Մելքումյանը Տավուշի մարզում հայտնի է իր համեստ վարքով, մասնագիտական խոր  գիտելիքներով, նրա եղբոր nղբերգական մահը Տավուշի մարզի բազմաթիվ բնակիչների ցավ է պատճառել: Իջեւանից հայտնեցին, որ Դավիթ Մելքումյանն իր եղբայր Միսաք Մելքումյանի նման զբաղվել է տարբեր շենքերի նախագծային-նախահաշվային աշխատանքներով:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Մելքումյանի ողբերգական մահվան պատճառ կարող էին լինել նրա կրոնական հայացքները: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դրանց արդյունքում կպարզվի Դ. Մելքումյանի մահվան իրական պատճառը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս