27 Օգոստոսի, 2021

«Ինքն իրավունք չուներ իմ հետ խոսեր «արա»-ով»,- Հ1-ի եթերում՝ անդրադառնալով նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, երբ պատգամավորները միմյանց վրա շշեր էին նետում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Էմոցիանալ պոռթկում է եղել՝ իր ողջ անհարգալից վերաբերմունքի՝ մի ամբողջ համակարգի նկատմամբ։ Այդ պոռթկումը համաչափ է, ավելի մոտ լիներ՝ կարող է մի հատ հայրական ապտակ տայի»,- ասաց պատգամավորը՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի մասին։ Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին՝ այսինքն Դուք չե՞ք փոշմանել, Օհանյանը պատասխանեց՝ ոչ, չեմ փոշմանել։

kotayk

Լրահոս