Լրագրողներն այսօր` օգոստոսի 24-ին, ի նշան լրատվամիջոցների սահմանափակումների Կառավարության ծրագրի քննարկման, Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ԱԺ օթյակում բողոքի ակցիա իրականացրեցին:
Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման աշխատանքների մեկնարկին սահմանափակվել է լրագրողների իրավունքները:
Նրանց չի թույլատրվում միջանցքներում հարցազրույցներ իրականացնել պատգամավորների հետ:

