Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ կրակոցներն արձակել է նշված շենքում բնակվող 50-ամյա Անդրանիկ Ա.-ն, ով, տեղեկանալով, որ ոստիկանները իմացել են, որ ինքն է կրակոցների հեղինակը, չսպասելով ոստիկանների ժամանմանը, առավոտյան ներկայացել է Քաջարանի ոստիկանության բաժանմունք և հայտնել, որ կրակոցներն արձակել է ինքը՝ իր անվամբ օրինական գրանցված որսորդական հրացանից։
Նա պատճառաբանել է, որ կրակոցներն արձակել է, քանի որ «քեֆը լավ է եղել։
«Խմած էի, չեմ ջոկել։ Խնդրում եմ՝ ներեք»,-ասել է նա ոստիկաններին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: