Մարտի 5-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում գտնվող «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղա կա, ում ինքնազգացողությունը վատ է և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքըը, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայում հայտնաբերել են Զովունի գյուղի բնակիչ, 30-ամյա Օ. Ա.-ի դին։ Դատաբժիշկը ասել է, որ գլխի հետևի մասում կա հարվածի հետք։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ նախաքննություն է կատարվում։
Զովունիի հայանքապետարանից Tert.am-ին հայտնեցին, որ երեկ գիշեր Երևանում մահացած անձը իրենց համագյուղացին է՝ Օմար Ամարյանը.«Դեպքի մասին մանրամասներ հայտնի չեն, մեզ միայն հայտնի է, որ նա մահացել է: Ընտանիքին համայնքապետարանի աշխատակիցները կայցելեն քիչ անց»: