Վրաստանում Հայաստանի դեսպանատան պաշտոնական կայքը հայտնում է, որ ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հուլիսի 16-ի հայտարարության այսօրվանից` սեպտեմբերի 3-ից, Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում։
Դեսպանատունը տեղեկացնում է նաև, որ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից։