28 Սեպտեմբերի, 2021

Հեղինակ՝ Տիգրան Պետրոսյան

Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի ընկերներ,

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի կողմից ստացել եմ առաջարկ` զբաղեցնել Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։

Ելնելով իմ հարազատ ԲՈՒՀ-ի նկատմամբ պատասխանատվության զգացումից, արդի մարտահրավերների հաղթահարման գործում նոր տեխնոլոգիաների և ճարտարագիտական մտածողության կարևորությունից, մարզերում բարձրագույն ոլորտում առկա խնդրակազմերին թիրախային լուծումներ բերելու ձգտումից , ընդունել եմ առաջարկը։

Ուրախ էի վերադառնալ մի միջավայր, որտեղ կրթվել եմ 9 տարի և 17 տարի դասավանդելու պատիվ ունեցել»։

 

kotayk

Լրահոս