Shamshyan.com-ը գրում է` Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ, 44-ամյա Նորայր Վարդանյանը Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի («Սոչի Պլազա» հուրանոցային համալիրի) հարևանությամբ, իր վարած «ВАЗ 2106» մակնիշի 34 DՏ 417 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 52-ամյա Արմեն Մխիթարյանին:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ ժամը 23:30-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Մանրամասներն` այստեղ: