28 Օգոստոսի, 2021

Հեղինակ՝ Գևորգ Փարսյան

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի’ կապանցիներ

Տեղեկացնում եմ,որ ժամը 20:00-ի դրությամբ, վերականգվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել:

Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները»:

 

 

kotayk

Լրահոս