1 Սեպտեմբերի, 2021
Այսօր տոն է՝ 2021 թ. սեպտեմբերի 1-ը: Այն նման չէ տարվա որևէ օրվա կամ տոնի: Առաջին դասարանցիները, լայն ժպիտները դեմքներին, գեղեցիկ ծաղկեփնջերով, հուզմունքից թրթռացող սրտերով ծնողների ու իրենց տատիկ-պապիկների ուղեկցությամբ մտնում են դպրոց և աշխույժով լցնում դպրոցի՝ աշակերտներին կարոտած միջանցքներն ու դասասենյակները:
Դպրոցի տնօրեն Արմինե Գրիգորյանը  ողջունում է ներկաներին, շնորհավորում նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթում․որ այսօրվա խանդավառությունը աշակերտներին ուղեկցի հայտնություններով հարուստ կրթության բոլոր տարիներին, շեշտում, որ կրթության ոլորտի հաջողությունը մեր երկրի կայուն զարգացման հիմնաքարն է:
«Սիրելի’ երեխաներ, վստահ եմ, որ ուսուցիչների ջանքերի շնորհիվ դպրոցը գիտելիքի մեծ պաշար է տալու ձեզ: Դուք ոտք եք դնում մի ճանապարհի վրա, որը չունի վերջ, չունի ավարտ:Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով  շրջապատի ուշադրությանն ու համակրանքին:

 

kotayk

Լրահոս